Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կոլիզեումը դիմացավ երկրաշարժերին

Կոլիզեումը դիմացավ երկրաշարժերին
04.11.2016 | 10:35

Իտալիայի կենտրոնական հատվածում ուժեղ երկրաշարժերը հանգեցրել են ոչ միայն հարյուրավոր շինությունների փլուզմանը, այլև լուրջ վնասներ են հասցրել աշխարհի ամենահայտնի պատմամշակութային կոթողներից մեկին՝ Կոլիզեումին:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Հռոմում, որի հայտնի խորհրդանիշներից մեկում՝ Կոլիզեումում, առաջացել են նոր ճաքեր՝ չնայած հուշարձանը վերջերս էր վերանորոգվել:

Մասնագետների փոխանցմամբ՝ Կոլիզեումի 2000-ամյա արենան դեֆորմացվել է: Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխաբանության ազգային ինստիտուտի տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4,8 մագնիտուդ, մինչդեռ դրա էպիկենտրոնը գտնվել է Մաչետա շրջանում:

Դիտվել է՝ 1259

Մեկնաբանություններ